Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ո՞վ է «5-րդ շարասյունը». Փաշինյանի ինքնախոստովանությունը

Ո՞վ է «5-րդ շարասյունը». Փաշինյանի ինքնախոստովանությունը
22.03.2023 | 22:42

«Հիմա մի բան կասեմ, որը մեծ աղմուկ է բարձրացնելու: Իմ համոզմունքը նա է, որ պատերազմը պարտվել ենք այն պատճառով, որ բանակում գործել է «5-րդ շարասյուն»։ Սա իմ համոզմունքն է մի շարք փաստերի վերլուծության արդյունքում։ Այդ փաստերը, կարծում եմ, առաջիկայում այնքան հրապարակային կլինեն, որ իմ հայտարարությունն այդքան տարօրինակ չի թվա»։

Փաշինյանի այս սկանդալային, հակապետական հայտարարությունից հետո հարցեր են առաջանում` ու՞մ նկատի ունի, ովքե՞ր են ներսից` դրսի հրահանգով թուլացրել մեր բանակը, ինչպե՞ս է, որ նման վտանգավոր երևույթներ տեղի են ունենում Փաշինյանի իշխանության օրոք` նախկինում երբեք չեն եղել, ի՞նչ փաստերի ու վերլուծությունների հիման վրա է նա անում նման եզրահանգում: ՈՒ նաև, ինչու՞ է լռում ԱԱԾ ղեկավարը`գլուխը պրծացնելով լրագրողների հարցերից, իսկ Պաշտպանության նախարարը տալիս է կցկտուր պատասխաններ:

Բայց նախ այն մասին, թե ինչ ասել է «5-րդ շարասյուն»:

ԼԱՓԱՄԱՆԻՑ ՍՆՎՈՂ ՍԱԴՐԻՉՆԵՐՆ ՈՒ ԱՊԱԶԳԱՅԻՆ ՏԱՐՐԵՐԸ

«5-րդ շարասյուն» եզրույթն առաջացել է 1936 թ.` Իսպանիայում ընթացող քաղաքացիական պատերազմի տարիներին: Իսկ համաշխարհային պատերազմի ժամանակ «5-րդ շարասյուն» էին անվանում տարբեր երկրներում գործող նացիստական գործակալներին, որոնք ծառայում էին հիտլերյան ռեժիմին: Սրանց ֆունկցիան էր` ներսից օգնել նացիստներին օկուպացնելու տվյալ երկրի տարածքները:

Գալով մեր օրեր, ասենք, որ «5-րդ շարասյունն» այսօր ևս նույն կերպ է մեկնաբանվում: Դրանք այն ՀԿ-ներն են, կամ անհատները, որոնք սեփական երկրում կատարում են «տրոյական ձիու» դեր: Այս խամաճիկները ստանալով արտաքին ֆինանսավորում` «խոսքի ազատության, արդարության, հավասարության» հայտնի լոզունգների տակ զբաղված են լրտեսությամբ։

Տարբեր երկրներում «5-րդ շարասյուն» ստեղծելու գործում վարպետ է Արևմուտքը, այն վերջինիս հզոր գործիքակազմերից է` լավագույն միջոցը ներազդելու պետությունների վրա, ենթարկեցնելու իրեն: Տարբեր ՀԿ-ների մեջ հավաքագրվում են ներսի սադրիչները, ապազգային տարրերը, որոնք կատարում են արտաքին տերերի տարբեր հրահանգները` ներքաղաքական բախումներ հրահրել, ներսից պայթեցնել պետական համակարգը, վարկաբեկել, կազմաքանդել ազգային արժեհամակարգերը, այն հենասյուները, որոնց վրա հենվում է տվյալ պետությունը` բանակ, Եկեղեցի, կրթություն-դպրոց, ընտանիք, մշակույթ և այլն: Իսկ երբ գալիս է պահը` «5-րդ շարասյունն» արտաքին տերերի սցենարով ու տեխնոլոգիաներով երկրի ներսում իրականացնում է գունավոր հեղափոխություն:

Եթե մեկ բառով, և ավելի պատկերավոր տանք «5-րդ շարասյան» բնութագիրը, ապա դրանք գրանտակերներ են, կամ գրանտալափները, որոնք սնվում են արևմտյան տարբեր ֆինանսական հոսքերից: Վերջին մի քանի տասնամյակում աշխարհում ամենից հայտնի «գրանտային լափամանը» հրեա ծերուկի`Ջորջ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներն» է: Սեփական շահի համար ազգային պետություններ քանդող, ճգնաժամեր հրահրող միլիարդատեր ծերուկի գումարներով աշխարհի տարբեր երկրներում ստեղծվել են «սորոսականների ցանցեր», ինչը նույն «5-րդ շարասյունն» է:

Հիշենք, Սորոսի փողերով ֆինանսավորված ու երկրներին պատերազմ, ավեր բերած՝ «Արաբական գարունը», Վրաստանի «վարդերի» և ՈՒկրաինայի «նարնջագույն» գունավոր հեղափոխությունները, և վերջապես, հայկական աղետը` 2018-ի «թավիշը»:

Այստեղ մեկ լրացում անեմ. հայաստանյան «թավշյա հեղափոխության» իրականացման համար Սորոսի ֆինանսական հոսքերին առատորեն միացել էին նաև ադրբեջանա-թուրքական փողերը: Եվ այս մասին բացահայտորեն, հրապարակավ ու հպարտությամբ հայտարարեց Ադրբեջանի նախագահ Ալիևը:

Այսպիսով, Հայաստանում տեղի ունեցածը սորոսականների` «ադրբեջանա-թուրքական» գունավոր հեղափոխություն էր:

ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԻՐ ԹԻՄԸ՝ «5-ՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆ»

Հայաստանի ներկայիս իշխանության անդամների գերակշիռ մասը եղել և մնում է սորոսական, որովհետև նախկին սորոսական չի լինում: Հետևաբար, նրանք մեր երկրում եղել են ու մնում են «5-րդ շարասյուն»: Եթե աչքի անցկացնեք ՔՊ-ականների անցած ուղին, կհամոզվեք, որ մեծամասնությունը մինչ պատգամավոր կամ նախարար դառնալը աշխատել են միլիարդատեր հրեա ծերուկից ֆինանսավորվող ՀԿ-ներում, ու կատարել կոնկրետ հանձնարարականներ: Մեկը աշխատել է Հայոց Եկեղեցու դեմ, մյուսը` Հայկական բանակի, երրորդը` հայ ընտանիքի, չորրորդը զբաղվել է այլասերվածների ու աղանդավորների շահերի պաշտպանությամբ, հինգերորդը քարոզել է թրքասիրություն և այլն…

Իսկ 2018-ին` տերերի հրահանգով նրանք դարձան «գունավոր հեղափոխականներ»` մագնիսի պես համախմբվելով «թավշյա հեղափոխության» առաջնորդ նշանակված Փաշինյանի շուրջ: Եվ Հայաստանում բույն դրած «5-րդ շարասյունն» իրականացրեց իշխանափոխություն` ձեռքը գցելով երկրի իշխանության ղեկը: Գալով իշխանության՝ նրանց բնույթը չփոխվեց, ասացի, չէ՞, նախկին սորոսական չի լինում, ու եթե մինչ 2018-ը «5-րդ շարասյունն» իր հակապետական գործառույթներն իրականացնում էր որպես ընդդիմություն, 2018-ից առ այսօր երկիրը քանդում է որպես իշխանություն:

Իզուր չէ, որ «5-րդ շարասյան» մասին Փաշինյանի հակապետական հայտարարությունը շատերն ընդունեցին իբրև ինքնախոստովանություն:

«5-ՐԴ ՇԱՐԱՍՅԱՆ» ՂԵԿԱՎԱՐԸ ՆՈՐ ՊԱՏՎԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ

Հիմա հասկանանք, թե ինչու ներկայիս բարդ իրավիճակում`Հայաստանի ու Արցախի գլխին կախված պատերազմից «5 պակաս», Փաշինյանը նման հայտարարություն հնչեցրեց, երբ մի կողմից ահազանգում է. «Այո, հիմա շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում», մյուս կողմից զինված ուժերին մեղադրում «5-րդ շարասյուն» լինելու, դավաճանության, պատերազմի պարտության մեջ:

Երկրի անվտանգությունն ամրապնդելու, բանակը հզորացնելու, հասարակությանը համախմբելու փոխարեն՝ նա նորից գնում է պառակտման ճանապարհով: Իսկ պառակտելը նրա տարերքն է, գերագույն հաճույքը:

Հիշո՞ւմ եք, մինչ պատերազմը ԱԱԾ-ին հրահանգել էր սատանա փնտրել-գտնել երկրում, հետո սկսեց ագենտների «որսը»` ՀՀ-ում ու Արցախում: Ընդ որում, այդ մասին հայտարարում էր ՀՀ-ից դուրս, մեկ այլ երկրի` Իրանի տարածքից: Հիմա էլ «5-րդ շարասյան» փնտրտուքի մեջ է:

Ի՞նչ է ուզում, ի՞նչ նպատակներ ունի Փաշինյանն այսօր: Ոչինչ պատահական չի արվում, «5-րդ շարասյան» ղեկավարը նոր պատվեր է կատարում`սպասվող պատերազմի շեմին: ՈՒ ակնհայտ է` նա կրկին թիրախավորել է հայկական բանակը:

Մի պահ պատկերացնենք, որ բանակում եղել են պետական դավաճանության դեպքեր (ի դեպ, սա զուտ նիկոլական երևույթ է` նրա իշխանության օրոք դրսևորվող), և դրանք, այո՛, խստագույնս պետք է պատժվեն` երկրորդ կարծիք չկա: Բայց առանձին դեպքերը դարձնել մատի փաթաթան ու տարածել ամբողջ բանակի վրա, պետական դավաճանի պիտակավորմամբ կալանավորել նվիրյալ զինվորականներին, նրանց մեղադրել լրտեսության մեջ` անտեսելով անմեղության կանխավարկածը, դատական վճիռների առկայությունը, բոլորովին այլ բան է նշանակում: Սա բանակի բարոյալքման, բանակում անվստահության մթնոլորտ ստեղծելուն մտածված քայլ է: Սա հայկական բանակի հիմնահատակ քայքայում է` այն էլ նոր պատերազմի շեմին:

Փաշինյանը բանակը դարձրել է քավության նոխազ`շարունակելով պատերազմի պարտության պատճառները բարդել բանակի վրա։ Եվ դա այն դեպքում, երբ բազմաթիվ փաստեր ապացուցում են, որ պատերազմը կարող էր չլիներ, եթե ի՛նքը չլիներ երկրի ղեկավարը, իսկ պատերազմի անխուսափելիության պարագայում գոնե հնարավոր էր կանխել նման ողբերգական ավարտը, եթե դարձյալ ի՛նքը չլիներ գերագույն գլխավոր հրամանատարը:

Կան հարյուրավոր փաստեր, որ «գերագույն գլխավոր» համարվողն անկարող է եղել կառավարել պատերազմը, անկարող է եղել ճիշտ որոշումներ կայացնել, ճիշտ պահին կանգնեցնել աղետը: Սրանք հետևանք էին ռազմական անփորձությա՞ն, տգիտությա՞ն, թե արվեց միտումնավոր. ժամանակն ու դատարանը կտան կուտակված հարցերի պատասխանները: Բայց փաստ է այն, որ նա թուրքին մատաղ արեց մեր 5000-ից ավելի տղերքի կյանքը, մեր հայրենիքի տարածքները` Շուշին, Հադրութը, հարյուրավոր բնակավայրեր հանձնելով թշնամուն:

Էլ չեմ խոսում իր կողմից կայացված կասկածելի որոշումների մասին. առ այսօր չկա հարցի պատասխանը, թե ինչու թույլ չի տրվել, որ Հայկական բանակն իր ողջ ծավալով պաշտպանի Արցախը: Հիշենք 2020 թվականի նոյեմբերի սկզբին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքերը, թե. «10 օր է՝ մարդ եմ ուզում, որ Ստեփանակերտը պահի…»:

Հարությունյանը ՀՀ իշխանություններից օգնություն էր խնդրում, բայց խնդրանքը մնացել էր անպատասխան: Անմոռանալի է Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանի հուզախառն խոսքը. Ագոն կարճ տեսանյութով դիմեց «գերագույն գլխավորին», ասելով. «Հիմի մեզ օգնելու՞ եք, թե՞ մենք մեր գլխի ճարը տեսնենք»: Ագոն պարզ ասում էր` Հայաստանը միայնակ է թողել Արցախը, կորցնում ենք Շուշին: ՈՒ դա այն դեպքում, երբ Հայաստանում «5-րդ շարասյան» կարկառուն դեմքերից մեկն ամեն օր` առավոտից երեկո, մարդկանց հիմարացնում էր իր` «հաղթելու ենք» բարբաջանքով:

Պատերազմից հետո կամավորականներից շատ եմ լսել այս խոսքերը` պարտվեցինք, որովհետև մարտական փորձ ունեցող հրամանատարներին ղեկավարում էր բանակից հեռու, զինվորական գործից չհասկացողը, որն իր կայացրած որոշումներով կաշկանդում էր ռազմական գործի գիտակների քայլերը:

Իսկ մեր պարտությունն սկսվել էր ավելի վաղ` 2018-ի իշխանազավթումից, երբ Փաշինյանի հրահանգով նպատակաուղղված հեղինակազրկվում ու պաշտոններից հեռացվում էին արցախյան առաջին ազատագրական պայքարի ու բանակի ստեղծման ակունքներում կանգնած զինվորականները: Փորձառուների հեռացմամբ նա գլխատեց Հայկական բանակը, որպեսզի 2,5 տարի անց թշնամու հետ պայմանավորված պատերազմում բանակը տանի խայտառակ պարտության:

ՀԱՅԿԱԿԱՆ ՆՅՈՒՐՆԲԵՐԳԸ ԿՏԱ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Կգա ժամանակն ու Հայկական Նյուրնբերգը կտա գլխավոր հարցի պատասխանը, արդյո՞ք հայ ժողովրդի դեմ իրականացված ողբերգությունը Հայաստանի իշխանության ղեկը 2018-ին զավթած «5-րդ շարասյան» ձեռքի գործը չէր, արդյո՞ք դրսի տերերի պատվերի կատարում չէր` պայմանավորված պատերազմում պարտության տանել բանակն ու հանձնել Արցախը թշնամուն: Հայկական Նյուրնբերգը կտա նաև հարցի պատասխանը` ո՞վ է «5-րդ շարասյունը»` հայրենիքի համար կռիվ տված հայ գեներա՞լը, հրամանատարն ու զինվո՞րը, թե 2018-ին ծերուկ միլիարդատերի ու ադրբեջանա-թուրքական փողերով իշխանությունը զավթածները: Եվ հայ ժողովուրդն ու աշխարհը կհամոզվի` իրականում Հայկական բանակը չի՛ պարտվել, 2018-ին իշխանության եկած «5-րդ շարասյան» ձեռքով մեր բանակը տարվել է պարտության:

Իսկ հիմա բանակում «վհուկների որս» բեմադրելով, Փաշինյանը դարձյալ շեղում է ժողովրդի ուշադրությունը թե՛ իր քաղաքական, ռազմական, դիվանագիտական ձախողումներից, թե՛ իր ու թշնամու հետ նոր պայմավորվածությունների կատարումից:

Վերահաս աղետի նախաշեմին հայ ժողովրդի զգոնությունը, դիմադությունը թուլացնելու համար «5-րդ շարասյանը» նոր շոուներ են պետք:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Մանրամասները` https://livenews.am/press/2023/218505/18/15/31/?fbclid=IwAR14I6ptvgVPxBi0PxFWOS4qg0Nov3qv7lR8gjFL6neGh47WxuNYNpYyDp0

Դիտվել է՝ 4335

Մեկնաբանություններ